20 10 2020

Որպեսզի դիմենք ՀԱՊԿ-ին, պետք է Հայաստանի նկատմամբ ագրեսիա լինի. Շավարշ Քոչարյան



Մինսկի խմբի երեք համանախագահների օրակարգում էլ մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ նաև այն իրականացվի: Լրագրողների հետ ճեպազորւյցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Երեք համանախագահներն էլ ունեն մեկ մանդատ, որ իրենք նպաստեն, որ կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի, ինչպես նաև երկորրդ մանդատը, որը կապված է այն բանի հետ, որ իրենքՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշատական անդամ են, թույլ չտան, որ վերսկսվեն ռազմական գործողությունները: 

Մենք պետք է չնայենք աջ-ձախ, պետք է շատ վճռական մեր մարտը հաղթենք, որից հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերեն բոլոր միջազգային կառույցները»:

Ինչ վերաբերում է հարցին՝ Հայաստանը ե՞րբ կդիմի ՀԱՊԿ-ին, փոխնախարարը պատասխանեց. «Որպեսզի Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, պետք է Հայաստանի նկատմամբ ագրեսիա լինի, իսկ կրակոցները Հայաստանի սահմանին գնահատել որպես ագրեսի, դեռ վաղ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ