ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
«Քանի որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ զոհերի թիվն արագ աճում է, Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ ապաէսկալացիայի կոչ անի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին: Վարչակազմը պետք է այլ երկրներից, մասնավորապես՝ Թուրքիայից, պահանջի հեռու մնալ այդ հակամարտությունից»,-նշել է Բայդենը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը