14 11 2024

ԱՄՆ-ում բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ-ում բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում. Սուրեն Սարգսյան

Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում. Նախանշվում են հիմնական արտաքին քաղաքական մոտեցումները: Կան նաև հայամետ գործիչներ: Այս մասին իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Պետքարտուղարի թեկնածուն Սենատոր Մարկո Ռուբիոն է, Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակիցներից մեկը: Կոշտ վերաբերմունքով Համասի նկատմամբ և Իսրայելին աջակցելու ջատագով: Ռուբիոն լավ կապեր ունի հայկական համայնքի և կազմակերպությունների հետ: Ժամանակին բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:

Պաշտպանության քարտուղարի թեկնածուն Փիթ Հեգսեթն է, Իրանի նկատմամբ ընդգծված կոշտ վերաբերմունքի կողմնակից, Մերձավոր Արևելքում պրո-Իսրայելական քաղաքականության ջատագով:

Անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածուն Կոնգրեսական Մայք Ուոլցն է: Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշման կողմնակիցներից ևս մեկը: Բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:

Ջոն Ռաթքլիֆը կղեկավարի ԿՀԳ-ն (CIA): Չինաստանի դեմ կոշտ քաղաքական գծի առաջամարտիկ:

Իլոն Մասկը և հայամետ Վիվեկ Ռամասուամին կղեկավարեն գործադիրի արդյունավետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտը:

Ամենից պրոհայկական գործիչ Թուլսի Գեբարդը կղեկավարի Ազգային հետախուզությունը: Նա փաստացի ղեկավարում և համակարգում է 18 հետախուզական գործակալություն: Համատեղության կարգով նախագահի գլխավոր խորհրդականն է հետախուզության գծով:

Հայամետ Ռոբերտ Քենեդին ամենայն հավանականությամբ կղեկավարի առողջապահության դեպարտամենտը:

Հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, լոբիստների և եկեղեցու համար բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ