Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ 3+2 ձևաչափով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջեւ հարաբերությունների իրավիճակը եւ կորոնավիրուսի համավարակի դինամիկան թույլ տան։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրին։
«3+2 ձեւաչափով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջեւ հարաբերությունների իրավիճակը եւ համավարակի դինամիկան թույլ տան»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ «շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվում են՝ ամեն օր համանախագահների միջեւ»: «Այժմ հիմնական խնդիրն իրավիճակի մեղմացումն է, որը բավականին լարված է մնում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման որոնման ակտիվացումը»,- ասել է աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում:
Նա նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն «կարող է տեղի ունենալ ցանկացած տեղ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը