Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հաստատել է, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ավելի վաղ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով քաջատեղյակ երկու աղբյուրների, գրել էր, որ վաղը կայանալու է եռակողմ հանդիպում:
ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանավեճերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը