20 07 2020

Լրջացեք, տղերք․ եթե այս ընկերությունները չաշխատեն, առաջինը տուժելու է պետությունը․ Կարեն Քոչարյան

Լրջացեք, տղերք․ եթե այս ընկերությունները չաշխատեն, առաջինը տուժելու է պետությունը․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2020թ առաջին կիսամյակի առաջին տաս հարկատուները

  1. «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 26 մլրդ 339 մլն դրամ։
  2. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 25 մլրդ 978 մլն դրամ վճարած հարկերով։ 3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը վճարել է 21 մլրդ 629 մլն դրամ։
  3. «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է, որը 2020 թ. հունվար-հունիս ամիսներին վճարել է 12 մլրդ 771 մլն դրամ հարկ։
  4. «ՍիփիԷս Օիլը»՝ 9 մլրդ 678 մլն դրամ հարկով։
  5. «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը ՝ 9 մլրդ 571 մլն դրամով:
  6. «Ֆլեշ» ընկերությունը՝ 8 մլրդ 11 մլն դրամ,
  7. «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 6 մլրդ 946 մլն դրամ,
  8. «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 6 մլրդ 936 մլն դրամ։
  9. «ՄՏՍ Հայաստանը» վճարել է 6 մլրդ 889 մլն դրամ հարկ։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, 3-ը՝ ծխախոտագործության, 2-ը՝ հանքարդյունաբերության և մեկական ներկայացուցիչներով ներկայացված են էներգետիկայի և կապի ոլորտները։

Ու այս ֆոնի վրա մի քանի նկատառումներ

Առողջապահության նախարարը իր սիրելի ВОЗ-ի հրահանգով հակածխախոտային օրենքներ է սղացնում: Սորոսականները պայքարում են հանքարդյունաբերության դեմ: Գազպրոմն ու Էլեկտրացանցերը ռսներինն են: ՄՏՍ Հայաստանի «պապա» համարվող Սիստեմայի տնօրենների խորհրդի անդամ է Ռոբերտ Քոչարյանը: Դե ՍիփիԷսն ու Ֆլեշն էլ Սերժի ընկերներն են:

Հիմա հարց, իսկ ո՞ւր է սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանը

Ժող, հասկանում եք չէ, որ եթե իշխանությունները շարունակեն նույն տեմպերով, ու վերոնշյալ ընկերությունները չաշխատեն (որոշ անիմաստ հայրենասերների պահանջով), ապա առաջին տուժողը լինելու են պետությունից թոշակ, աշխատավարձ, ինչպես նաև պարգևավճար և հավելավճար ստացողները:

Եվ, որ ամենակարևորն է տուժելու է մեր բանակը

ԼՐՋԱՑԵՔ, ՏՂԵՐՔ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ