24 02 2024

Պարզ չէ, թե ում պետք է դիմես աջակցելու համար, արդյո՞ք Արևմուտքի ռեսուրսները Բաքվին զսպելու են․ քաղտեխնոլոգ



 

«Պարզ է, որ եթե վարչապետը մի քանի օր առաջ հայտարարում է, որ  պատերազմի վտանգը բավականին մեծ է և միաժամանակ փորձում է ցույց տալ դեմոնտրատիվ քայլերով, որ Ռուսաստանին վանում է իրենից, սա նշանակում է, որ Հայաստանը այսօրվա գործող իշխանությունների ձեռքով արհեստականորեն իր պաշտպանական հնարավոր ռեսուրսը նվազեցնում է: Պաշտպանական ռեսուրսը և՛ բառի բուն իմաստով, և՛ դիվանագիտական, քաղաքական իմաստով: Իհարկե, միշտ էլ կարելի է ասել, որ ՌԴ-ն այն դաշնակիցը չէ, կամ այն սպասումները, որոնք տարիներ շարունակ ձևավորվել են ՀՀ-ում չի արդարացնում տարբեր պատճառներով: Մեզ համար նշանակություն չունի, թե Ռուսաստանի դրդապատճառները որն են, որ ինքը իր դաշնակցային-ռազմավարական պարտականությունները այն ծավալով չի կատարում, որ պետք էր, բայց մենք տեսնում ենք, որ այլընտրանք այդպես էլ չի առաջանում»,- «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով  քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Վիգեն Հակոբյանի խոսքով, երբ վարչապետը ֆիքսում է, որ պատերազմի վտանգն իրական է և լավ թե վատ, բայց՝ պաշտպանական ռեսուրսը վանում է իրենից, համոզմունք է առաջանում, որ ՀՀ-ն անպաշտպան է լինելու։ Այդ պարագայում պարզ չէ, թե ում պետք է դիմես աջակցելու համար, և արդյո՞ք այն ռեսուրսները, որոնք այսօր դրված են Արևմուտքի կողմից զուտ քաղաքական գործիքակազմի տեսքով, Բաքվին զսպելու են։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ