23 06 2020

«Հայինկասացիայի» գործառույթները տրվելու են Խաչատուր Սուքիասյանի ՓԲԸ-ին․ Կոչուբաև

«Հայինկասացիայի» գործառույթները տրվելու են Խաչատուր Սուքիասյանի ՓԲԸ-ին․ Կոչուբաև

Նա նշել է. «Այսօր՝ փաստաբանական հարցմամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։ Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը ներկայացնում է Հայինկասացիա ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցների շահերը։

Ինձ են փոխանցվել տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց հետազոտությունից հետևում է, որ Հայինկասացիա ՓԲԸ-ն լուծարվելու է, իսկ վերջինիս գործառույթները «պատվիրակվելու են» /իրականում տրվելու են/ Արարատինկասացիային, որն էլ հիմնավոր թվացող տվյալների համաձայն՝ պատկանում է Խաչատուր Սուքիասյանին /Գռզո/։

Հարցի քաղաքական և խնամի-ծանոթական հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ։ Դե իսկ հայտնի սցենարի համաձայն՝ Հայինկասացիայի աշխատակիցներն էլ մնում են անգործ, քանի որ Արարարտինկասացիան ինքը պետք է որոշի իր ուժերն ու միջոցները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ