Եկել եմ ասելու, որ պետք է հանգստանալ․ Անկախության հռչակագիրը ոչ ոք չի կարող չեղարկել, վերացնել կամ այլ մանիպուլյացիաների ենթարկել և խնդիրը պաթոսի, հայրենասիրության մեջ չէ, խնդիրը իրավաբանության մեջ է: Այս մասին խորհրդարանում հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվելիք սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի մասին ՍԴ որոշմանը։
«Իրավաբանության տեսանկյունից ոչ միայն որեւէ պաշտոնյա չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը, այլ ժողովուրդը, քանի որ իրականությունը ֆիզիկապես անհնար է վերացնել, չեղարկել։ 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ հայ ժողովրդի հռչակած անկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի։ 1990 թվականի օգոստոսի 23-ի որոշումը կայացած փաստ է, պատմական իրողություն։ ՔՊ-ն եւ Ադրբեջանի ղեկավարությունը ուզում են փոխել մեր ընդհանուր նպատակները եւ պետության հիմնարար սկզբունքները՝ Հայ դատը, պահանջատիրությունը, Արցախի հետ վերամիավորման հեռանկարը։ Սա ձեռնտու է մեր եւ արեւմտյան, եւ արեւելյան հարեւաններին»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը