23 09 2024

Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումն ապօրինի է. փաստաբանները դիմել են ռուսական կողմին որոշ պարզաբանումների համար

Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումն ապօրինի է. փաստաբանները դիմել են ռուսական կողմին որոշ պարզաբանումների համար

Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Սերոբ Գասպարյանի պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Գուրգեն Գրիգորյանը և Էրիկ Ալեքսանյանը հայտարարությամբ են հանդես եկել:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Խնդրի էությունն այն է, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ