«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում են հայցեր ներկայացնել դատարան:
Նրանք տարածած հայտարարության մեջ ասվում է. «Երեկ Առաջին լրատվականի կողմից տարածած սուտ լուրերի կապակցությամբ ես, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում ենք հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատասխանատվության միջոց կիրառելու պահանջներով»:
Հիշեցնենք, որ լրտվամիջոցը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության այդ երեք պատգամավորները հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը