24 10 2024

Արփի Դավոյանի պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան շատ կազմակերպությունների կողմից․ «Ժողովուրդ»

Արփի Դավոյանի պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան շատ կազմակերպությունների կողմից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ «ԷԿԼ ՕՖ ՈՒՎԿ», «ՍԵՖ Ինթերնեյշնլ ՈՒՎԿ», «Արեգակ ՈՒՎԿ» կազմակերպությունները դատարանների միջոցով փորձում են արդարադատության «հասնել» Արփի Դավոյանի քրոջ՝ Լուսինեի նկատմամբ, քանի որ նա չի վճարում իր պարտքերը:

Վճիռների պատկերն այսպիսին է.

«ԷԿԼՕՖ ՈՒՎԿ» 2 բռնագանձման վճիռ` 1 միլիոն 366 հազար դրամ եւ 601 հազար դրամ

«Սեֆ ինթերնեյշնլ ՈՒՎԿ»՝ 3 հազար 814 դոլար

«Արեգակ ՈՒՎԿ»՝ 194 հազար դրամ

Բայց քանի որ կա հեղափոխությունից հետո ձեւավորված «բարի ավանդույթը»` ՔՊ-ականների պարտքերը «ջրելը» եւ հայցերը «կարճելը», Լուսինե Դավոյանը եւս անհոգ պաշտոնավարում է Ստեփանավանի քաղաքապետարանում:

«Թո՜ղ պարտատերերը մտածեն…», ինչպես հայտնի հումորապատումի մեջ է։

Փաստորեն հեղափոխականները, դիցուք՝ արդարադատության նախարարի «քննությունից կտրված» Արփի Դավոյանը, ընտանիքի անդամների հետ պարտքեր է կուտակել, չի վճարել, ստիպված պարտքատեր բանկերն ու վարկային կազմակերպությունները դատարան են դիմել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ