Politik.am-ը գրում է․
Հայաստանում քաղաքական կյանքը միշտ է դեֆորմացված եղել։ Սկզբունքների բացակայություն, ճամբարափոխություն, անպատասխանատու վարքագիծ։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք տարածված են հայկական քաղաքական դաշտում։ Շատ հաճախ Հայաստանում քաղաքական գործիչները խոսում են բաներից, որից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու են։
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը եթերներ է մտնում և ժողովրդի անունից անում հայտարարություններ այս կամ այն քաղաքական գործչի կամ գործընթացի մասին։ Իհարկե, եթե Մարուքյանը քաղաքական արժանապատվություն ունենար, ապա Փաշինյանի հետ Արցախը հայաթափելուց հետո պետք է ընդհանրապես մոռանար խոսելու մասին, բայց նա ոչ միայն չի մոռացել, այլև իրեն իրավունք է վերապահում խոսելու ժողովրդի անունից։
Եվ սա այն դեպքում, երբ նա 2021 թվականի ընտրություններին իր դեմքով ստացել է 15 հազար ձայն, իսկ արդեն 2023 թվականին իր թիմը, որի քարոզչությամբ անձամբ էր զբաղվում՝ Երևանի ընտրություններում ստացել է 4150 ձայն։ Նկատենք, որ Մարուքյանն իր թիմով մի որևէ գյուղում չի այսքան ձայն ստացել, այլ 1 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող Երևանում։ Զրոների առատության պատճառով դժվարանում ենք ասել, թե սա քանի տոկոս է կազմում, բայց հաստատ 1 տոկոսից բավական հեռու է։ Եթե անգամ այս թվերը չլինեին, միայն Փաշինյանի դեսպանը լինելը բավական էր, որ նա հեռանար քաղաքականությունից և եղբոր հետ մակարոնի բիզնեսով զբաղվեր, բայց արի տես հիամ ինքն է խոսում ինչ որ մեկի հեռանալու մասին ու այստեղ անգամ կաևոր չէ, թե ում մասին է խոսքը։ Կրկնում ենք, խոսքը Դռիկ Խչոյից պակաս հանրային վստահություն ունեցող մարդու մասին է։
Մի պահ պատկերացնենք, որ Մարուքյանը իրապես ցանկանում է, որ ժողովրդի կամքը կատարվի։ Պատկերացնենք ու գնանք ժողովրդի անունից իր վերջին ուղիղ եթերի մեկնաբանությունները ուսումնասիրենք։
Մեկնաբանություններից կարծես տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդը կամ առնվազն Մարուքյանին հետևող ժողովուրդը լրիվ ուրիշ բան է ուզում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը