22 04 2020

Ունենք իրավիճակ, որ համ տնտեսությունն ենք կործանում և վարակն էլ շարունակվում է․ Մարուքյան



Ես գտնում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու կարիք չկար, պետք է սահմանափակումները պահպանվեին կրթական հաստատություններում, ժամանցի վայրերում՝ հավաքների հետ կապված և մնացած մասով քիչ–քիչ թուլացնեին։ Ունենք իրավիճակ, որ համ տնտեսությունն ենք կործանում և վարակն էլ շարունակվում է, պետք է սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կարելի է քիչ–քիչ բացել տնտեսությունը, մենք այլընտրանք չունենք, հարուստ երկիր չենք. Ամերիկան կարող է դոլարներ տպի, Ֆրանսիան ակրող է ոսկու պաշարները վաճառի, մենք ոչ մի բան չունենք, պետք է հնարավորություն տանք մեր ժողովուրդն աշխատի»,- ասաց Մարուքյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ