21 04 2020

Ի՞նչ է կատարվում Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում․ պարզաբանում է Ավետ Ադոնցը



«Արտերկրում գտնվող ՀՀ որևէ քաղաքացի չի մոռացվելու»,- այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գիշերող մոտ 120 ՀՀ քաղաքացիների ճակատագրին և նրանց ՀՀ վերադարձնելուն ուղղված քայլերին։

Ավետ Ադոնցն ասաց, որ  իր վերջին ասուլիսից հետո «Դոմոդեդովո»  օդանավակայանից  իրականացվել է 3 թռիչք՝ ապրիլի 6-ին, 7-ին, 12-ին։

«Նաև երեկ  և նախորդ օրն իրականացվեցին երկու թռիչք ռուսական այլ  քաղաքներից՝ Կրասնոդարից և Դոնի-Ռոստովից։ Այդ գործընթացները շարունակվելու են՝ մինչև վերջին  ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացին  չվերադառնա ՀՀ, որևէ մեկը չի մոռացվելու բացարձակ։ «Դոմոդեդովո»-ում թե ինչ է տեղի ունեցել, մենք տեղյակ ենք, մենք տեղյակ ենք առաջին իսկ պահից, մենք տեղյակ  ենք, թե ինչ է մինչ այդ եղել, և մենք, բնականաբար, պլանավորում ենք համապատասխան գործողություններ  մեր հայրենակիցներին  վերադարձնելու համար։ Մասնավորապես, եթե խոսքը Մոսկվայից վերադարձնելուն է վերաբերում, այդ քայլերը կիրականացվեն մոտ օրերս»,- ասաց Ավետ Ադոնցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ