17 04 2020

Որոշ պատգամավորներ պարգևավճարը չեն փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար․ ԱԺ նախագահ



Խորհրդարանում լրագրղների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոսեց տեղեկությունների մասին, թե դժգոհություններ կան, որ պատգամավորները դժգոհել են, երբ որոշում է կայացվել մեկ ամսվա պարգևավճարը փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին. «Դժգոհությունների մասին ես իմացել եմ մամուլից, ինձ որևէ մեկն այդ մասին չի ասել: Ենթադրում եմ, որ կարող են լինել»:

Միրզոյանը հայտնեց, որ միայն պատգամավորների պարգևավճարն է փոխանցվել: Սակայն եղել են պատգամավորներ, ովքեր չեն փոխանցել, քանի որ արդեն փոխանցած են եղել, կամ ընտրված են եղել մարզերից: Ամեն դեպքում գրեթե բոլորի պարգևավճարը փոխանցվել է. «Մի քիչ դժվար որոշում էր, սակայն ես կայացրեցի այն: Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա նրանք ստացան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ