17 12 2019

Պետքարտուղարության դիրքորոշումը Սենատի բանաձևից հետո չի փոխվել

Պետքարտուղարության դիրքորոշումը Սենատի բանաձևից հետո չի փոխվել

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ՝ հայտնելով, որ վարչակազմի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել:

«Սենատի 150 բանաձև. վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր հայացքներն արտահայտված են այդ հարցով նախագահի վերջնական հայտարարության մեջ, որն արվել է անցյալ տարվա ապրիլին»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի իր ելույթում Ցեղասպանությունն անվանել էր «20-րդ դարի վատագույն զանգվածային վայրագություններից մեկը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ