«Ղարաբաղի ժողովուրդն իր Սահմանադրության 175-րդ հոդվածում հստակ սահմանել է, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղյան հարցի կարգավորումը. ստատուս քվոն պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Արցախի Հանրապետությունը և չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունն ու չեն ճշտվել սահմանները: Արտաքին քաղաքականությունը պետք է սրան հետևի: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկիրը ոչ թե ծրագրերով է զարգանում, այլ մեկ մարդու քմահաճույքով: Սա երկար չի կարող տևել: Ահազանգը պետք է հնչեցվի: Սա հո իրենց հոր բոստանը չէ, այլ բոլոր սերունդների նվաճած հայրենիքը: Մրից ելանք, մրջուրն ընկանք. այն ժամանակ ասում էին՝ «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի», իսկ հիմա՝ ով քանի կիլոմետր քայլել է, ըստ այդմ պետք է պաշտոն ստանա»,- նոյեմբերի 15-ին ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի կազմակերպած համաժողովում նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը