Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքէջը կոտրել են։ Հաքերներն այնպես են արել, որ կայք մուտք գործելիս հայտնվել է Միխայիլ Սաակաշվիլիի նկարը՝ I’ll be back` «Ես կվերադառնամ» գրությամբ:
Հաքերային հարձակման են ենթարկվել նաև Բաթումի, Քութայիսի, Մցխեթի, Օզուրգեթի և այլ շրջանների նահանգային խորհուրդների կայքէջերը, որոնցում ևս տեղադրվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետի լուսանկարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը