Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը ընթերցեց վերջինիս՝ դեռևս 2009-ին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին գրած նամակից հատվածներ, որտեղ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում Սաակաշվիլիին հրաժարական տալ:
«Իշխանությունը պետք է իրեն պարտված ճանաչի հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար»,- գրել էր Փաշինյանը:
Լրագրողը հարց ուղղեց. «Հնարավո՞ր է, որ դուք հետևեք ձեր կոչին, հորդորին, որով դիմել էիք Վրաստանի նախագահին և հեռանաք»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես դա արդեն արել եմ: Այդքան փոքր բա՞ն է 2021-ի իմ հրաժարականը, արտահերթ ԱԺ ընտրություն անելը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը