13 08 2024

Սաակաշվիլին Ռուսաստանի հետ պատերազմը սկսել էր դրսի հրահանգով. Վրաստանի իշխանություն

Սաակաշվիլին Ռուսաստանի հետ պատերազմը սկսել էր դրսի հրահանգով. Վրաստանի իշխանություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանի հետ պատերազմ է սկսել 2008 թվականի օգոստոսին դրսի հրահանգով: Վրաստանի Առաջին ալիքի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ։

«Սակայն փաստ է, որ 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անկայունության, այլ դրսի հրահանգների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին», - ասվում է հրապարակման մեջ։

Կուսակցությունը կոչ է արել կազմակերպել հրապարակային իրավական գործընթաց՝ հաստատելու երկարաժամկետ խաղաղություն և որ հասարակությունն իմանա, թե ով է իրականացրել երկրի և ժողովրդի դեմ դավաճանական հանցագործությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ