17 10 2023

Հրաժարական չեմ տալու, կլինեմ այնտեղ, որտեղ եղել եմ. Վրաստանի նախագահ

Հրաժարական չեմ տալու, կլինեմ այնտեղ, որտեղ եղել եմ. Վրաստանի նախագահ

«Իմ լռության շրջանն ավարտվել է»,- այս խոսքով է սկսել իր ելույթը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահի կողմից Սահմանադրությունը խախտելու փաստը, փոխանցում է aliq.ge-ն: Զուրաբիշվիլին նշել է՝ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները պետք է ամաչեն իրենց որոշումների համար: Զուրաբիշվիլին վերահաստատել է՝ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Անկեղծ ասած, այսօր մի քիչ սրտնեղեցի, թեպետ ինձ այլևս ոչինչ չի զարմացնում այս երկրում, իսկ այսօրվա արդյունքը հաստատ չզարմացրեց… Հրաժարական չեմ տալու, կլինեմ այնտեղ, որտեղ եղել եմ, ինչի համար եկել եմ, ամբողջ կյանքս եմ եղել և կմնամ. կանգնել եմ փողոցում՝ հանուն մեր եվրոպական և ժողովրդավարական ապագայի»,- ասել է Զուրաբիշվիլին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ