Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան էջում կիսվել է վրացական զբոսաշրջային կազմակերպության գովազդային հրապարակմամբ:
Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք հավերժական, առեղծվածային և մեծ Վրաստանը»։
Հրապարակման մեջ ներկայացված են Ախթալայի, Հաղպատի, Սանահինի, Օձունի վանքերը:
Այս առիթով պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը գրել է.
«Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ
Այն, որ պատմական Լոռու (Տաշիր-Ձորագետի թագավորություն) պատկանելության խնդիրը մշտապես զգայուն թեմա է եղել հայ-վրացական հարաբերություներում, դա նորություն չի: Բայց դա եղել է ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ հարաբերությունների քննարկման թեմա, այլ ոչ ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ:
Այսինքն՝ հարցը եղել է հայ և վրացի պատմաբանների, կրոնական-եկեղեցական շրջանակաների, հասարակական- քաղաքական և մշակույթի գործիչների տիրույթում. վրացիներն ասել են միշտ՝ Լոռին (իրենց տերմինաբանությամբ՝ Լոռեն) իրենցն է եղել, և Ստալինը 1921 թ. Կովբյուրոյի պլենար նիստերի ընացքում դավաճանությամբ հանձնել է Հայկական ԽՍՀ-ին, հայկական տեսակետն էլ հակառակն է՝ Լոռին (Տաշիր-Ձորագետի թագավորությունը) եղել է հայկական և հայապատկան:
Վրաստանի նախագահը ինչու՞ է հանկարծ որոշել նախագահից վերածվել ինչ-որ տուրիստական ընկերության գովազդը տարածողի (աբսուրդ !!!)՝ զուգահեռ «հրահերով հին վերքերը» (Վրաստանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Արշակ Ջամալյանի խոսքերն են):
Նախագահը թվարկում է քաղկեդոնիկ մշակույթի մեծագույն նմուշ հանդիսացող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ և սրտամռունչ կերպով հայտարարում. «Պատմական Վրաստան!!! Եզակի մշակույթ, որը ցավոք մնացել է Լոռեում։ Հիշենք, թե որքան հեռու ենք եղել, հարգենք հավերժական, խորհրդավոր, մեծ Վրաստանը»։
Նպատակը ենադրելի է. Վրաստանի ընդդիմադիր և Արմուտքի խամաճիկի վերածված նախագահը՝
Վերոնշյալը թույլ չտալու համար անհրաժեշտ է նշված հայտարարությունը պարզապես դիտարկել Վրաստանի նախագահի աթոռին նստած և իրենից ոչինչ չներկայացնող ոմն արկածախնդիր տիկնոջ մանր խառնաչկություն, արևմտյան գործակալական ցանցը համակարգող մեկի կարապի երգ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը