«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․
«Բա չիմացաք Սասնա Ծռերը գեներալ Վիտալի Բալասանյանին անվանել են «հինգերորդ շարասյան խոսափող»: Սասնա Ծռերը!!!! Ծռերը ինչ-որ մեկին «կապել» են հինգերորդ շարասյան հետ: Ծռերը... Սորոսի Չուքազսյանի Ծռերը... հանուն հայրենիքի բանկոմատ թալանող Ծռերը... 800 հեկտարը «ազատագրած» պրծած Ծռերը... ոչմիթիզական Ծռերը որոնց ցուցակի երկրորդ համարը կոնկրետ գյուղեր հանձնել առաջարկող Ստեփան Գրիգորյանն է... իբր Ստամբուլյանին ընդդիմացող բայց Սվիտալսկուն ամեն առիթով հաճոյախոսող ու զորկացող Ծռերը... ահաբեկչությունը քարոզող Ծռերը...
Մնում ա Գրիգոր Երիցյանը քաղաքացիներին կոչ անի, որ տղավարի պահեն իրենց: Նիկոլը բոլորին կոչ անի զերծ մնալ անպատասխանատու վարքից: Լենա Նազարյանը հորդորի քաղաքական գործիչներին սկզբունքայնություն դրսևորել: ՊՈԱԿ-ի աշխատողներ հորդորեն ֆեյբուքյան օգտատերերին զերծ մնալ սեռական բնույթի հայհոյանքներին: Աղանդավորները սեր խոստովանեն ՀԱԵ Կաթողիկոսին ու դատապարտեն Իսրայելին: Պատգամավոր Հայկ Սարգսյանը ողջախոհության կոչեր անի: Օսիպյանն էլ համազգեստի պատվի մասին խոսա: Ու տենց...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը