16 05 2024

Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել. Վիտալի Բալասանյան

Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել. Վիտալի Բալասանյան

Մենք հայտարարություն ենք արել, աջակցել ենք, միացել ենք Շարժմանը։ Այս մասին Armlur.am-ի  հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած Շարժմանը։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նման ակցիաներով իշխանափոխության հասնել Հայաստանում, նա պատասխանեց․ «Հարցրեք առաջնորդներին»։

Բալասանյանը նշեց, որ այժմ հարցազրույցներ չի տալիս, սակայն արդեն հայտարարել, որ մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած Շարժմանը։

«Ես միշտ, ամբողջ կյանքում պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել», - հավելեց նա։

Տավուշի սահմանազատման ու Ադրբեջանի պահանջների վերաբերյալ հարցին Բալասանյանը հրաժարվեց պատասխանել, իսկ հարցին՝ արդյոք սահմանազատման գործընթացը համարում է օրինական, նա խնդրեց այլևս հարցեր չտալ․

«Միջազգային պրակտիկա գոյություն ունի, միջազգային իրավունք ու միջազգային նորմ, պետք է յուրաքանչյուր պետություն ու հանրապետություն առաջնորդվի միջազգային նորմերով ու օրենքներով։ Հիմա՝ անում են, թե չեն անում, հարցրեք շենքի մարդկանց», - նշեց Վիտալի Բալասանյանը՝ մատնանշելով Կառավարության շենքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ