Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են։ Ես ժամանակին բարձրաձայնել եմ։ Հիշեք իմ հարցազրույցները՝ 2018 թվականին և այն քաղաքականությունը, որի պատճառով Արցախն ու Հայաստանն ընկել են այսպիսի ծանր կացության մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Ամենքն իր բաժին մեղքն ու պատասխանատվությունն ունի, ես ավելի քան վստահ եմ, որ ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն։ Դա վերաբերում է բոլորին, ովքեր պաշտոն են զբաղեցրել։ Ընդհուպ՝ կարող է և ինձ էլ վերաբերի դա։ Այդքանը»,- ասաց Վիտալի Բալասանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը