Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարոխյանի, մեկնարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և ընդդեմ Արցախի հանձնման՝ Երևանում 2023թ․ սեպտեմբերին տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։
Լևոն Քոչարյանի փաստաբանները բացարկի միջնորդություն ներկայացրին գործով մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանին։ Բացարկը ներկայացնելուց առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հարց ուղղեց դատախազին. «Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ ինչպիսի՞ հարաբերություն ունեք»։ Դատախազը հրաժարվեց պատասխանել։
Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ նույն դատախազը հանդիսացել է նաև Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող դատախազը, որը դատական նիստերից մեկի ժամանակ մտերմիկ զրույց էր ունենում Աշոտ Փաշինյանի հետ։
«Ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Դանիելյանը ընտրվեց Լևոն Քոչարյանին մեղադրող դատախազ, երբ նա եղել է նաև Աշոտ Փաշինյանին՝ որպես տուժող՝ մեղադրանքը ներկայացնող դատախազ։ Աշոտ Փաշինյան, Լևոն Քոչարյան և նույն դատախազ. ինչպե՞ս է ստացվում»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
Միջնորդությունը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը