18 06 2019

Եթե չի կարելի հանդիպել նախկին նախագահին, ապա չի կարելի բոլոր դեսպաններին․ կարծիք

Եթե չի կարելի հանդիպել նախկին նախագահին, ապա չի կարելի բոլոր դեսպաններին․ կարծիք

Քաղաքագետ Արթուր Ղազինյանը գրում է․

«Լևոն Տեր-Պետրոսյանը 2010թ. հուլիսի 30-ին հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ:

Բլորիս համար շատ սովորական հանդիպում էր, քանի որ ԱՄՆ դեսպանը կարող է հանդիպել նախկին նախագահների հետ, իսկ ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների համար հիացմունքի բացականչությունների առիթ տվող և իշխանության գալու հույս էր:

Իշխող կուսակցության ոչ մի անդամ նույնիսկ տարակուսանք չհայտնեց, էլ չեմ խոսում ԱԺ-ում աղմկելու կամ ԱՄՆ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին:

Նույն Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի անդամ էր և մեկ անգամ նույնիսկ չի հայտարարել ներքին գործերին միջամտելու մասին մի պարզ պատճառով, որ ուղղակի չկար այդպիսի միջամտություն:

Ասածս ինչ է, հարգելի ձերքայլականներ, եթե որևէ դեսպանի չի կարելի հանդիպել ընդդիմադիր նախկին նախագահի հետ, ուրեմն չի կարելի բոլոր դեսպաններին, իսկ եթե հանդիպումը միջամտություն է ներքին գործերին, ուրեմն դա վերաբերում բոլոր նախագահներին:

Քաղաքականության մեջ սկզբունքներն ու արժանապատվությունը դեռ ոչ ոք չի չեղարկել»։

Հիշեցնենք, որ Հ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ