11 10 2024

Ո՞նց կարելի է փոփոխել մի մեղադրանք, որը գոյություն չունի․ Ռոբերտ Քոչարյան



 

Ո՞նց կարելի է փոփոխել մի մեղադրանք, որը գոյություն չունի։ Լրագրողների հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հռետորական հարց հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Վճռաբեկը չի վերացրել Սահմանադրական դատարանի որոշումը, որով 300․1 հոդվածը գոյություն չունի ընդունման պահից։ Այդ հաոդվածը ընդունման պահից գոյություն չունի։ Հետևաբար, այն մեղադրանքը, որ ինձ առաջադրել են 2018 թվականին, առաջադրման պահից չկա։ Հիմա ո՞նց կարող է»,- հայտարարեց Քոչարյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, թե երկրորդ նախագահի նկատմամբ հետապնդումը շարունակվում է, նա պատասխանեց․

«Ոչ մի բան չի շարունակվում։ Եթե դա ձեր ցանկությունն է, որ շարունակվի․․․

Վճռաբեկը չի վերակենդանացրել 300,1 հոդվածը, այդ հոդվածը այլևս գոյություն չունի և երբեք չի ունեցել։ Ինչպե՞ս կարելի է փոխել մի բան, որը գոյություն չունի։ Ուրեմն պետք է նոր մեղադրանք առաջադրեն։ Խնդրեմ, թող առաջադրեն, բայց նման կարգի թատրոններ, տեսարաններ չստեղծեն։

Ըստ էության, գիտե՞ք ինչ է կատարվել։ ՍԴ որոշումը հետևյալի մասին է, ես ստիպված եմ կրկնել այն, ինչ փաստաբանները ինձնից ավելի լավ ասել են։ Ի՞նչ է ասել ՍԴ-ն․ որ ժամանակին, երբ այս գործը կարճվել է, դատախազները կարող էին վերաորակել, նման միջնորդությամբ հանդես գալ․ չեն արել, պահը կորցրել են։ Օրինական ճաապարհով այլևս չեն կարող ուղղել, որովհետև այդ սխալը գործել են։ Եթե սխա էր դատախազությունը, տվյալ դեպքում թող դատախազությունը մտածի, թե ինչ  անում»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ