ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ հունիսի 13-ին, այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող 2-րդ Նախագահի գրասենյակ եւ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին հայտնում է 168.am-ը։
168.am-ի տեղեկություններով, հանդիպումը տեւել է 1 ժամից ավելի եւ անցել է տետ-ա-տետ ձեւաչափով։
Հայաստանի 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը