17 06 2019

Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը հեռացել է թմրամիջոցների սկանդալի պատճառով. ՎԵՏՕ-ն դիմում է ԱԱԾ-ին

Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը հեռացել է թմրամիջոցների սկանդալի պատճառով. ՎԵՏՕ-ն դիմում է ԱԱԾ-ին

ՎԵՏՕ նախաձեռնությունը դիմել է ԱԱԾ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ կապված «ծանր թմրանյութերի ներմուծման, վաճառքի» մասով շրջանառվող տեղկությունների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:

Նա, մասանվորապես, հիշեցրել է, որ Խառատայանի հրաժարականից առաջ մամուլն արդեն տեղեկացրել էր, որ առաջիկայում սպասվում է վարչապետի խորհրդրդականի պաշտոնանկություն՝ կապված թմրամիջոցների վաճառքի սկանդալի հետ:

Նարեկ Մալյանի խոսքով՝նա աշխատանքից ազատումը պատճառաբանում է ծիծաղելի և ոչ արժանահավատ ձևով, վերջինս նշում է, որ ազատվել է, քանի որ կարոտել է իր ընտանիքին: Ընդամենը 3 ամիս պաշտոնավարած և պաշտոնին հրաժեշտ տված Արսեն Խառատյանի մասով մի տարի անց առկախ են մնում բազմաթիվ հարցեր, որոնք շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում»:

Նարեկ Մալյանի ձևակերպմամբ՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ իշխանությունը և իշխանությանը սերտաճած պաշտպանները պնդում են, որ որդեգրել են թափանցիկ կառավարման գործելաոճ, խնդրում է այդ գործելաոճի հոգուն համապատասխան պատասխանել հետևյալ հարցերին.

Ճի՞շտ են մեկ տարի առաջվանից շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը պարբերաբար ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել Հայաստան Վրաստանի Հանրապետությունից:

Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել էլ իր իսկ ներմուծված ծանր թմրանյութերի վաճառքով ՀՀ տարածքում:

Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանը Արսեն Խառատյանի հովանավորյալն է և ըստ այդմ, անձեռնմխելի է:

Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Արսեն խառատյանը բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ և քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ և հեռացնել Արսեն խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ