ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով, որ ուժային, իրավապահ մարմինների աշխատակիցները տարեկան երկու անգամ պարտադիր թմրանյութերի օգտագործման թեստ հանձնեն:
Կառավարութունը բացասական եզարկացություն է տվել՝ հիմնավորելով, թե այն մարդու իրավունքների ոտնահարում է։ Ի պատասխան, Ագնեսա Խամոյանն ասաց․ «Երբ մարդն աշխատանքի է անցնում ուժային, իրավապահ համակարգ, արդեն իսկ մարդու ազատությունների որոշ սահմանափակում է տեղի ունենում: Ես չեմ կարծում, որ այստեղ վիրավորանքի որեւէ տարր կա: Իրականում, սա շատ պարզ նախագիծ է՝ պարզ մեսիջով: Սրանով մենք մեսիջ ենք հղում հանրությանը, որ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մարդիկ, որոնք ի պաշտոնե առնչվում են թմրանյութերին: Մեսիջ երկու, դա արդեն համակարգի աշխատողներին է ուղղված, որ աընդունելի է ձեր կողքին թմրանյութ օգտագործող որեւէ ոստիկանի, դատախազի, քննիչի առկայությունը»:
ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ նշեց, որ վիրավորական է, որ նրանց ստուգեն։ Այնուհետև ասաց, թե պետք է դա ընդհանուր բնույթ կրի, պատգամավորները սկսեն իրչենցից։
«Ուզում եմ հայտարարել, որ հաջորդ նախագծերի փաթեթը վերաբերում է պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց, որոնց թիվը շատ հստակ է, շատ քիչ է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը