05 06 2019

ՀԱԿ անդամին «ծեծելու ակցիային» միացել է շուրջ 40 մարդ

ՀԱԿ անդամին «ծեծելու ակցիային» միացել է շուրջ 40 մարդ

Հունիսի 4-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը և այլ ՀՅԴ-ականներ ներկայացել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հայտնելու, որ իրենք են ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին։ Yerevan.Today-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ ոստիկանություն է ներկայացել շուրջ 40 ՀՅԴ-ական. «30-ից ավելի էին, շուրջ 40-ը: Քանի որ ինքնաբուխ էր, հստակ հաշիվ չկա»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ բոլորը ցուցմունքներում գրում էին, որ ծեծի մասին իրենց հայտարարությունը քաղաքական ակցիա էր:

Նշենք, որ խոսքը Facebook սոցիալական ցանցում դաշնակցականների տարածած հետևյալ գրառման մասին է. «Հայտնում եմ, որ երեկ հայտարարություն արած, բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգևոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի...»։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ