ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով մայիսի 19-20-ը կլինի Ղրղզստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Այցի շրջանակում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Ղազախստանի խորհրդարանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Դաստանբեկ Ջումաբեկովի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը