02 05 2019

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնում է՝ կշարունակի պաշտոնավարել

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնում է՝ կշարունակի պաշտոնավարել

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ մամուլում վերջերս իր վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։

Նա նշեց,որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը բացարձակ սուտ են, նման քննարկման համար հիմքեր չկան։

Նրա խոսքով՝ ՊՎԾ-ի հետ կապված շրջանառվում է տեղեկատվություն, թե ներկայիս պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հետ ինչ-որ կապեր ունի: «Ես այդ մարդուն երբևէ մինչև վերջերս չեմ էլ տեսել: ՊՎԾ-ում նշանակումների հասցեատերը վարչապետն է»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Անդրադառնալով մամուլում լայնորեն տարածվող մյուս տեղեկատվությանը, որ Էդուարդ Աղաջանյանի և վարչապետի հարաբերությունները սրվել են, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց՝ որևէ լարվածություն չկա, այդ տեղեկությունները ևս սուտ են։ «Ես շարունակելու եմ զբաղեցնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,- նշեց նա։

Աղաջանյանի հաղորդմամբ՝ կեղծ են նաև այն տեղեկությունները, թե ինքը ՊՎԾ ղեկավար է նշանակվելու։ 

Նշենք նաև, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը առաջադրվել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի թեկնածու: 

ՔՊ առաջիկա համագումարի ժամանակ կընտրվի կուսակցության վարչության կազմը։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ