12 04 2024

ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է. «Ժողովուրդ»

ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստը երեկ ԱԺ օրակարգի «պատճառով» չեղարկվել է: Այսպիսով, ամեն հինգշաբթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի փակ նիստ է անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. քննարկում են կուսակցական, ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ նիստից հետո, նախատեսված է եղել հերթական ՔՊ նախաձեռնող նիստ, որը, սակայն, չեղարկվել է ԱԺ-ի «պատճառով»:

Բանն այն է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, նախարարներն ու պատգամավորներն ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2023թ. կատարողականի մասին զեկույցը եւ օրակարգային այլ նախագծեր են քննարկել մինչեւ երեկո՝ 20։00-ն:

Իշխանականները երեկ սպառել են ԱԺ օրակարգը եւ կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը, որպեսզի այսօր Փաշինյանը կրկին ստիպված չլինի գնալ ԱԺ, իսկ ԱԺ երկարատեւ նիստի պատճառով ՔՊ փակ նիստը երեկ չեղարկվել է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ