Նախկին պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«Երեկ Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին: 2018-ից սկսած մինչև Արցախում անցկացրած Անվտանգության խորհրդի հայտնի համատեղ նիստը Փաշինյանը հավաստիացնում էր,որ ինքը չունի մանդատ Արցախի անունից բանակցելու համար և ինքը Հայաստանի վարչապետն է, այլ ոչ թե Արցախի :
Փաշինյանը ամեն օր իր առաջնային խնդիրներից էր համարում Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղանին: Կամ հիշենք հեղափոխական միտինգները, երբ Նիկոլը ասում էր, բոլոր հարցերը Արցախի հետ կապված միասին ենք որոշելու: Հիմա հանդիպում է Ալիևի հետ և՞․ տեղեկություն չկա, նույն փակ դռները , ժողովրդից գաղտնի բանակցությունները:
Հերթական անգամ ականատես ենք լինում փուչիկ խոստումների և ելույթների, ինչը դարձել է Նիկոլի անբաժան ուղեկիցը: Օդում ասված մտքերը մտքերի հետևից և ի՞նչ, հիմա մանդատ ունե՞ս բանակցելու համար, թե՞ Արցախը վերադարձրեցիր բանակցային սեղան:
Երկխոսելը դարձրեց մի մեծ բան, էդ ղեկավարներից ո՞վ չի երկխոսել, ով՞չի հանդիպել և քննարկել, էդ ինչ՞ մի դարակազմիկ բան էիք սպասում Նիկոլից: Ասում է դե հեղափոխություն չեղավ ,բայց նորմալ ա: Իհարկե նորմալ ա: Սելֆին կարևորը կա , մնացածն էլ գոհ ու երջանիկ: Մենակ էլ LIVE չկա,քանի որ արդեն դրա կարքն էլ չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը