09 06 2022

Մենք գործ ունենք բացառապես պարտադրանքի հետ. քաղաքագետը՝ բանակցային գործընթացի մասին



Իշխանություններն ի պաշտոնե կոչված են գործի դնել կարմիր գծերի առկայությունը, բայց փաստացի նրանք նահանջում են իրենց ֆունկցիոնալությունից, որն ուզած-չուզած իր վրա է վերցնում ընդդիմությունը: «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը:

«Ընդդիմության դիրքերից հանդես եկող քաղաքական խմբերը պետք է ունենան մեկ խնդիր՝ ամրացնել իրենց դիրքերը ներսում, և դրա հիմքով ներկայանալի լինել դրսի քաղաքական գործընկերների համար: Դրանից հետո միայն հնարավոր կլինի այդ ներքևից եկող լեգիտիմությունը ներկայացնելի դարձնել նաև արտաքին գործընկերների համար՝ ոչ թե համաձայնեցման, այլ այդ կարմիր գծերը որպես հանրային պետական և ազգային շահ ներկայացնելու տեսանկյունից»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ