«Նման վայրում,նման օրով խոսել թեկնածու լինել չլինելուց մեղմ ասած խայտառակություն է,- հայտարարել է Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը՝ արձագանքելով նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված տարածքում հնչեցրած հայտարարությանն առ այն, որ այնտեղ է գնացել որպես ՔՊ-ի՝ քաղաքապետի թեկնածու։
«Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ: Էդ որ՞ ընտրություններում է Ավինյանը թեկնածու,կա՞ նշանակված ընտրություն որի մասին երևանցիները դեռ չգիտեն փաստորեն,թե մեկ տարի հետո սպասվող ընտրություններից է խոսում:
Ամեն դեպքում նման վայրում,նման օրով խոսել թեկնածու լինել չլինելուց մեղմ ասած խայտառակություն է»,- Ֆեյսբուքում նշել է Վահան Բաբայանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը