14 03 2019

Ռուս-հայկական հարցերով աշխատող գործիչներին փորձում են պառակտել․ հայտարարություն

Ռուս-հայկական հարցերով աշխատող գործիչներին փորձում են պառակտել․ հայտարարություն

«Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր անունից ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինի դեմ կեղծ տեղեկատվություն է տարածվում։

«Ես միշտ ռուս-հայկական երկխոսության հարթակների լայն սպեկտորի ստեղծմանը կողմ եմ եղել։ Մասնավորապես, ես Լազարյան ակումբի ստեղծման մասին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի առաջարկած հայ և ռուս հասարակություններին ուղղված դիմումը ստորագրողներից մեկն եմ։ Ավելին, երբ հոկտեմբերին այդ նախաձեռնությամբ նա Երևանւմ էր գտնվում և մամուլում հայտնվեցին ոչ միանշանակ հրապարակումներ, միայն ես հրապարակավ ելույթ ունեցա դրական խորհրդատվությամբ և Ռուսաստանի և Հայաստանի միջև հասարակական երկխոսության համար նոր հարթակ ստեղծելու գաղափարի աջակցությամբ։

Այժմ երրորդ ուժերը փորձում են երկար ժամանակ ռուս-հայկական ուղղությամբ աշխատող գործիչների միջև պառակտություն մտցնել, իսկ դա ձեռնտու է միայն արտաքին թշնամիներին, ովքեր դեմ են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը։

Իմ անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում Կոնստանտին Զատուլինի դեմ։ Ես Զատուլինի հետ համատեղ աշխատանքի բազմամյա փորձ ունեմ։ Արդյունավետ փոխգործակցությունը կապված է ԱՊՀ երկրների ինստիտուտի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության համատեղ միջոցառումների, Դումայի վերջին ընտրությունների ժամանակ Սոչիի մեկմանդատանի շրջանում ի աջակցություն պատգամավորի թեկնածու Զատուլինին իմ աշխատանքի, մեր՝ Արցախ այցերի, միջոցառումների համակարգման հարցով համառուսաստանյան հասարակական կոմիտեի շրջանակում համագործակցության հետ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և այլն։

Ես պատրաստ եմ նոր արդյունավետ ծրագրերի իրականացման համար երկխոսության և համագործակցության շարունակմանը՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, կովկասյան տարածաշրջանում տիրող վիճակը և ռուս-հայկական հարաբերությունների մթնոլորտը»։

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ