10 10 2020

Լազարյան ակումբն Արցախի բնակչությանն աջակցելու համար հանգանակություն է նախաձեռնել

Լազարյան ակումբն Արցախի բնակչությանն աջակցելու համար հանգանակություն է նախաձեռնել

Լազարյան ակումբը Արցախի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով հանգանակություն է նախաձեռնել, հայտնել է ակումբի ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Բոլոր ոչ անտարբեր մարդկանց կոչ ենք անում միանալ նախաձեռնությանը՝ ով որքանով կկարողանա: Հավաքվելիք միջոցները տնօրինելու իրավունք է տրվում կոմիտեին, որի կազմում են Լեռնային Ղարաբաղի նախագահները»- ասվում է Լազարևան ակումբի տարածած հայտարարության մեջ:

Առաջին խոշոր նվիրատվությունը կատարել է ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը՝ 1.5 միլիոն ռուբլու չափով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ