Հայաստանի և ՌԴ վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կառավարության մամուլի ծառայությանը։
«Տեղի ունեցավ հեռախոսազրույց ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի և ՀՀ վարչապետ Փաշինյանի միջև։ Զարգացնելով Մոսկվայում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում արված զրույցը՝ Մեդվեդևը և Փաշինյանը քննարկեցին ռուս-հայկական առեւտրատնտեսական համագործակցության հրատապ հարցերը»,- նշվում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը