Ապրիլի 26-ին Մոսկվայից Երևան է ուղարկվել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար նախատեսված «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ: Հումանիտար ակցիան իրականացրել է Ռուսաստանի կառավարությունը՝ միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբի» նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ իր առաջարկով Դուման հունվարին քվեարկել է Լեռնային Ղարաբաղում բնակչության պատվաստմանն աջակցելու խնդրանքով ՌԴ կառավարությանը դիմելու օգտին:
«Այսօր մենք Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Քամալովի հետ Երևան ենք ճանապարհել պատվաստանյութը տեղափոխող չվերթը»,- նշել է Զատուլինը՝ ակցիայի կազմակերպման համար շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Դմիտրի Կոզակին, ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային, Արմայիս Քամալովին, Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին, Կամո Ավագումյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը