05 03 2019

Ինչո՞ւ է օրակարգն աղքատիկ․ պարզաբանում՝ ԱԺ նախագահից

Ինչո՞ւ է օրակարգն աղքատիկ․ պարզաբանում՝ ԱԺ նախագահից

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ մարտի 5-ի նիստի մեկնարկին անդրադարձավ նստաշրջանի օրակարգի չհագեցած լինելուն՝ նշելով, որ դա օբյեկտիվ պատճառներ ունի։

ԱԺ նախագահը երկու պատճառ նշեց․

«Նախկինում ԱԺ ընտրությունները տեղի էին ունենում մայիսին, և նախքան այս փուլին հասնելն ԱԺ-ն ունենում էր երկու-երեք ամիս ժամանակ, այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում, և օրակարգ էր հասունանում: Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո, և, բնականաբար, մեծ ընթացք չի եղել:

Եվ երկրորդ, բավականաչափ օրենքի նախագծեր կան, որոնք քննարկման շրջանառության տարբեր փուլերում են, և ես վստահեցնում եմ, որ շուտով կունենանք հագեցած օրակարգ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ