Բրիտանական The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը: Պարբերականը պատվավոր տիտղոսին ընտրում է՝ հաշվի առնելով տարվա ընթացքում երկրներում գրանցված առաջընթացները։ Հայաստանն այդ տիտղոսը նվաճել է երկրում կատարված հեղափոխության շնորհիվ։ The Economist-ը հայտնում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում: Օրինակ, անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այժմ թաթախված է զանգվածային ցույցերի ու անկարգությունների մեջ, իսկ 2015-ի հաղթող Մյանման վերջերս «արյունալի» հետընթաց ապրեց:
Բրիտանական Financial Times թերթն էլ ամերիկացի ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսին «Տարվա մարդ» է անվանել լիբերալ ժողովրդավարությանն անփոփոխ աջակցության համար։
Ընտրությունը կապված է այն արժեքների հետ, որը նա ներկայացնում է: Միլիարդատեր Ջորջ Սորոսը համարվում է լիբերալ ժողովրդավարության և բաց հասարակության հայտնի դրոշակակիր: Նշենք, որ Ջորջ Սորոսի հատկացրած դրամաշնորհներով Հայաստանում գործում է 6 տասնյակ կազմակերպություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը