Բրիտանական The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը: Պարբերականը պատվավոր տիտղոսին ընտրում է՝ հաշվի առնելով տարվա ընթացքում երկրներում գրանցված առաջընթացները։
Վերջին 12 ամսում հեղինակավոր պարբերականի կարծիքով Հայաստանն է ամենաշատը փոխվել դեպի լավը։
Նշելով, որ հաղթող պետությունը որոշելն իրենց համար բավականին բարդ է՝ The Economist-ը հայտնում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում: Օրինակ, անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այժմ թաթախված է զանգվածային ցույցերի ու անկարգությունների մեջ, իսկ 2015-ի հաղթող Մյանման վերջերս «արյունալի» հետընթաց ապրեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը