Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած այցին ու կիսվել տպավորություններով:
«Երեկ հաճելի այց եմ ունեցել տարածաշրջանում կարևոր բարեկամ պետություն Հայաստան: Հաճույք ստացա վարչապետի և ազգային անվտանգության գծով նրա թիմի հետ արդյունավետ զրույցներից»,- գրել է պաշտոնյան:
Yesterday I had a nice visit to Armenia, an important friend in the region. I enjoyed productive conversations with the Prime Minister and his national security team.
— John Bolton (@AmbJohnBolton) 26 октября 2018 г.
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՀՀ էր ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա այցը տարածաշրջանային էր․ մեկնարկել էր հոկտեմբերի 21-ին Մոսկվայից, որտեղ նա բանակցություններ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվայից հետո Բոլթոնի հաջորդ կանգառը եղել է Բաքուն, որտեղ նա խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը