24 10 2018

ԱՄՆ նախագահի խորհրդականը ժամանեց Հայաստան

ԱՄՆ նախագահի խորհրդականը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ 

Բոլթոնը Երևանում հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ:

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվիրակությունը ամենաներկայացուցչական և քաղաքական առումով ամենաբարձր մակարդակի ԱՄՆ-ի պատվիրակություններից է, որը անկախությունից ի վեր այցելել է Հայաստան։

Մինչ Հայաստան ժամանելը Ջոն Բոլթոնը եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, հաստատել ԱՄՆ–ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման դիրքորոշումը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ