26 02 2020

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն առաջին անգամ կայցելի Հայաստան

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն առաջին անգամ կայցելի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 26-28-ին Հայաստան կայցելի։ Այս մասին հայտնռլ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է՝ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Զասը բանակցություններ կվարի նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Հավելվում է նաև, որ սպասվելիք այցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի առաջին այցն է Հայաստան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ