11 10 2018

ՌԴ-ին կարող են դուրս թողնել ԵԽ կազմից

ՌԴ-ին կարող են դուրս թողնել ԵԽ կազմից

Ռուսաստանի Դաշնությանը կարող են դուրս թողնել Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների անդամ պետությունների շարքից, եթե մինչև 2019 թվականի կեսերը չսկսի համապատասխան վճարումներ անել կառույցի բյուջե, գրում է РИА Новости-ն։

2019թ. հունիսին կլրանա ՌԴ-ի կողմից միջազգային կառույցի բյուջե արված վերջին վճարման պահից ի վեր երկամյա ժամկետը: Մոսկվան վճարում չկատարելու դեպքում կարող է դադարեցնել իր աշխատանքը ԵԽԽՎ-ում։

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը՝ նշելով, որ ՌԴ-ն արդեն տևական ժամանակ է, ինչ իրեն թույլ է տալիս անհրաժեշտ վճարումները չկատարել, իսկ դա իրավունք է տալիս պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:

ՌԴ-ի և ԵԽ-ի հարաբերությունները ներկայումս բարդ փուլում են: ՌԴ պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը հայտարարել էր, որ ՌԴ-ն չի ցանկանում անդամակցել մի կառույցի, որը խտրական վերաբերմունք ունի պատվիրակությունների նկատմամբ:

ԵԽԽՎ-ՌԴ հարաբերություններում Լարվածությունը սրվել է 2014-2015թթ., երբ ռուս խորհրդարանականներից մի քանիսը զրկվեցին որոշ իրավունքներից՝ Ղրիմի հարցով իրենց դիրքորոշման պատճառով: Մոսկվան հայտարարել է, որ այդպիսի պայմաններում աշխատելն անհնար է և դադարել է մասնակցել նիստերին: Այնուհետև ԵԽ-ն ոչ միայն չի չեղարկել հակառուսական պատժամիջոցները, այլև նորերը սահմանեց։

2017թ. հունիսին Մոսկվայի ու Ստրասբուրգի միջև կոնֆլիկտն ավելի թեժացավ, և Ռուսաստանը հայտարարել է, որ Եվրոպայի Խորհրդի բյուջե գումար չի վճարի այնքան ժամանակ, քանի դեռ Խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության իրավունքները լիարժեք չեն վերականգնվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ